«Համայնքային զարգացում» ՀԿ-ի համար մեծ պատիվ է իր հարկի տակ հյուրընկալել գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հերթական սպասված այցը նոյեմբերի 2-ին էր։ Մեր հյուրերն էին գերմանական Renovabis կազմակերպության ներկայացուցիչները։
Renovabis կազմակերպությունը մեր կողքին է դեռևս 2020 թվականի դժվարին օրերից և հումանիտար աջակցություն է ցուցաբերում կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին՝ արցախահայությանը։
Հանդիպման առաջին հատվածում հյուրերը ծանոթացան «Համայնքային զարգացում» ՀԿ-ի գործունեությանը և պատմությանը, իրականացված և ընթացիկ սոցիալական, երիտասարդական, ինտեգրացիոն ծրագրերին, «Մաշտոց Հրատարակչական Հիմնադրամ»-ի գործունեությանն ու թարգմանված գրականությանը։ Բացի այդ նրանք հնարավորություն ունեցան հանդիպելու Ուկրաինայից և Արցախից տեղահանված անձանց, ծանոթանալու նրանց խնդիրներին և կարիքներին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ինչպես արդեն մեկնարկած համագործակցության, այնպես էլ գալիք հնարավոր ծրագրերին առնչվող մանրամասներ։
Այցի ավարտին հյուրերը մասնակցեցին Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու վերաօծման արարողությանը, ինչպես նաև հանդիպեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին։
Պատասխանել