Ինքնազբաղվածությունը խթանելու և նոր մասնագիտությամբ ապահովելու նպատակով «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իրականացրեց վարսահարդարման ևս մեկ մասնագիտական/վերապատրաստման դասընթաց։
Ծրագրին մասնակցում էին Վայոց ձորի մարզի սոցիալապես խոցելի խմբերը և մարզում բնակություն հաստատած՝ Ուկրաինայից տեղահանված անձինք։
Մասնագիտական դասընթացի շրջանակում մասնակիցները ձեռք բերեցին նոր հմտություններ՝ ուսումնասիրելով
— Սանրվածքներ, ոճավորում։
— Մանկական կտրվածքներ։
— Մազերի հարդարում, տոնավորում և այլն։
Ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ շնորհիվ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսական աջակցության՝ «Աջակցություն սահմանամերձ սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի շրջանակում, իսկ ավարտին ծրագրի յուրաքանչյուր շահառու արժանացավ մասնակցության վկայականի։
Պատասխանել