Տարիներ շարունակ լինելով կարիքավոր ընտանիքների կողքին՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն տարատեսակ համագործակցությունների և ծրագրերի շրջանակում նպաստել է բնակչության կենսամիջոցների բարելավմանը։
Գնահատելով առկա խնդիրները և աշխատաշուկայի պահանջարկը՝ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) հետ համագործակցությամբ և ֆինանսավորմամբ Ջերմուկ քաղաքում սկսել է արհեստագործական հմտությունների զարգացմանն ուղղված նոր ծրագիր՝ ասեղնագործության և մաքրամեի խմբակներ։ Նախքան ծրագրի մեկնարկը «Համայնքային զարգացում» ՀԿ-ն մասնակիցներին տրամադրել է բոլոր անհրաժեշտ պարագաները:
Խմբակներում ընդգրկված են և՛ Արցախից բռնի տեղահանված, և՛ տեղացի կանայք։
Ծրագրի նպատակն է մասնակիցների՝ ոչ միայն մասնագիտական հմտությունների ձևավորումն ու զարգացումը, այլև սեփական արտադրանքը աշխատաշուկայում ներկայանալի դարձնելը, բռենդինգը և տարատեսակ ցուցադրություններին մասնակցությունը։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն լիահույս է, որ խմբակների արդյունքում ձեռք բերված գիտելիքները շրջադարձային փոփոխություններ կբերեն ծրագրի մասնակիցների կյանքում։
Նախագիծը կյանքի է կոչվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի շրջանակում:
Պատասխանել