ԱՆՑՆՈՂ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊԵՑ ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՋԵՐՄՈՒԿ ԵՎ ԹԱՌԱԹՈՒՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՄԲԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Դասընթացի նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը` մեդիայի, արհեստական բանականության և տեղեկատվական անվտանգության թեմաների վերաբերյալ:

Այն բաղկացած էր թե՛ տեսական մասից, որտեղ մասնակիցները ծանոթացան մեդիայի հիմնախնդիրներին, և թե՛ գործնական հատվածից, որը ներառում էր խմբային աշխատանքներ:

Տեղեկացնում ենք, որ դասընթացը վարեց Սյունե Կիրակոսյանը, իսկ ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ՝ «Գյուղական բնակավայրերի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում:

Պատասխանել