Ինչպես նախորդ տարվա այցի ընթացքում, այս անգամ ևս, հանդիպման մեկնարկը տրվեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի ներկայացմամբ, իսկ այցելության ողջ ընթացքը հագեցած էր ծրագրային քննարկումներով, ծանոթական մի շարք այցերով և էքսկուրսիաներով։
Այցի ընթացքում ՀԿ-ի բարեկամ-գործընկերները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու նաև «Մաշտոց հրատարակչական հիմնադրամ»-ի կողմից հրատարակված նոր գրքի շնորհանդեսին։ Ուրախությամբ հայտնում ենք, որ հիմնադրամի որոշ գրքեր հրատարակվել են ի շնորհիվ Լուսինե Մարտիրոսյանի և իր ջանքերի։
— Էլինոր Փորթերի, «Փոլիաննա» վեպը հրատարակվել է Լուսինե Մարտիրոսյան Հարվիի հովանավորությամբ` ի հիշատակ Ջոն Հարվիի և Արուսյակ տեր Վարդանյան Մարտիրոսյանի,
— Էլինոր Փորթերի, «Փոլիաննան մեծանում է» վեպը վերահրատարակվել է Արլին Ավագյանի հովանավորությամբ` ի հիշատակ Բաղդասար և Արտեմիս Ավագյանների,
— ️ Լայմըն Ֆրենք Բաում, «Դորըթին և կախարդը Օզում»` հովանավորությամբ Էնդրյու Պոլասեկի` ի հիշատակ Էնն Պարսամյան Պոլասեկի,
— Անդրե Մորուա, Նովելներ` հովանավորությամբ Գեիլ Ավագյան Վենդերֆելտցի` ի հիշատակ Բաղդասար և Արտեմիս Ավագյանների,
— Մարկ Տվեն, «Խորհրդավոր անծանոթը»` հովանավորությամբ Սիլվա Կարաչորլու և որդիների` ի հիշատակ դոկտոր Գրիգոր Վահե Կարաչորլուի։
«Համայնքային զարգացում» ՀԿ-ն բարձր է գնահատում իր գործընկերների և բարեկամների նվիրական յուրաքանչյուր գործ և նրանց մշտապես հյուրընկալում է մեծ ոգևորությամբ և ուրախությամբ։
Պատասխանել