Ինչպես նախորդ վերապատրաստման ընթացքում, այս անգամ ևս, ծրագիրը համախմբեց Արցախից տեղահանված և տեղացի շուրջ 20 հայրենակիցների։
Ծրագրի իրականացման կայուն նպատակը շարունակում է մնալ մասնակիցների մասնագիտական աճի նպաստումը և նոր հմտությունների ձևավորումը։
Ինտենսիվ դասընթաց/վերապատրաստման ընթացքում մասնագետ Նելլի Կոսոյանը ծրագրի մասնակիցներին ներկայացրեց մի շարք բաղադրատոմսեր և կիսվեց մասնագիտական զանազան գաղտնիքներով։
Ծրագրի ավարտն ազդարարող միջոցառումը տեղի ունեցավ սույն թվականի սեպտեմբերի 16-ին, որին ներկա գտնվեցին ծրագրի մասնակիցները և «Համայնքային զարգացում» ՀԿ-ի ողջ անձնակազմը։ Իսկ միջոցառման ավարտին մասնակիցները արժանացան մասնակցության վկայականների։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Նելլի Կոսոյանին՝ իր նվիրումի և մասնագիտական բարձր որակների համար, լիահույս ենք, որ այս դասընթացը լինելու է մասնագիտական նվաճումների նոր հիմք` հնարավորություն տալով ծրագրի մասնակիցներին հասնելու ինքնազբաղվածության և ստեղծելու կայուն եկամուտ։
Պատասխանել