Գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսավորմամբ, Ուկրաինայից տեղահանված անձանց և Վայոց ձորի մարզում ապրող սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու նպատակով, իրականացվեց ևս մեկ մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների շարք։
Այս անգամ շարքը բաղկացած էր կարիերայի պլանավորման դասընթացից, կարուձևի և պրոֆեսիոնալ դիմահարդարման վերապատրաստումներից։
Կարիերայի պլանավորման հիմնական սկզբունքներին և գործիքներին ծանոթացրեց ՀԱՀ դասախոս և «Համայնքային զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը։
Ծրագրի մասնակիցներին իր փորձն ու հմտությունները փոխանցեց դերձակ Էլյա Ստեփանյանը` կարուձևի վերապատրաստման ընթացքում։ Մասնակիցներն ուսումնասիրեցին կարի և կտորի տեսակները` իրենց առանձնահատկություններով։ Դասընթացի գործնական հատվածում նրանք պատրաստեցին խոհարարական գլխարկներ և էկո պայուսակներ։
Դիմահարդարման դասընթացի ընթացքում ծրագրի մասնակիցները ձեռք բերեցին ամենօրյա, հարսանեկան և երեկոյան դիմահարդարման նոր հմտություններ։ Դասընթաց/վերապատրաստումը վարեց Ուկրաինայից Վայոց ձոր տեղափոխված և մարզում բնակություն հաստատած Սվետլանա Կարապետյանը։
Այս ծրագրի առաջնահերթ նպատակն է մասնակիցներին ապահովել նոր մասնագիտությամբ՝ նրանց հնարավորություն տալով հասնել ինքնազբաղվածության և ստեղծել կայուն եկամուտ՝ այդպիսով բարձրացնելով իրենց կյանքի որակը:
Պատասխանել