Վերապատրաստման դասընթացին մասնակցեցին Արցախից բռնի տեղահանված և տեղացի անձինք։
Ծրագրի իրականացման նպատակն էր մասնակիցներին դարձնել ավելի մրցունակ և պատրաստել նրանց որպես հմուտ մասնագետներ։
Այս անգամ ևս խոհարարները հնարավորություն ունեցան մասնակցելու և՛ տեսական, և՛ գործնական դասընթացների։ Ծրագրի ողջ ընթացքում Սեդրակ Մամուլյանի և նրա օգնական Աննա Մաթևոսյանի օգնությամբ խոհարարները պատրաստեցին ազգային խոհանոցի տարաբնույթ կերակրատեսակներ` այդպիսով հարստացնելով իրենց մասնագիտական հմտությունները։
Ծրագրի ավարտին խոհարարները շնորհվեցին մասնակցության հավաստագրերով։
Իսկ ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ L’Œuvre d’Orient ֆրանսիական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Պատասխանել