«Համայնքային զարգացում» ՀԿ-ն հանդես է գալիս նոր և հրաշալի հնարավորությամբ․
Մարզի 18 և բարձր տարիքի երիտասարդները, ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, օգոստոսի 6-ից մինչև 26-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մասնակցել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի կողմից հայտարարված «Խաղաղությունն իմ աչքերով» ենթադրամաշնորհային մրցույթին։
Ենթադրամաշնորհային մրցույթի լավագույն երեք ծրագրերը կարժանանան 350,000 ՀՀ դրամ մրցանակի։
Շտապե՜ք դիմել և կյանքի կոչել ձեր գաղափարը` մեր աջակցությամբ։
Լրացրեք ստորև նշված հայտը և ուղարկեք այն ՀԿ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], վերնագիր բաժնում նշելով «Խաղաղությունն իմ աչքերով» վերնագիրը։
Հիշեցնենք, որ մրցույթի իրականացումը հնարավոր է դարձել շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության օժանդակությամբ՝ «Երիտասարդները հանուն խաղաղության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Պատասխանել