ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱՄԲԱՐՆԵՐ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն զերծ չի մնում իր ծրագրերում մշտապես ներառել բնապահպանությանն ու բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ, քանի որ մարզի երիտասարդության շրջանում այդպիսով բարձրանում է իրազեկվածության մակարդակը, բացահայտվում են առկա խնդիրները և ձևավորվում մի շարք լուծումներ։

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Թառաթումբ համայնքներում 15-ից 25 տարեկան ակտիվ երիտասարդներն ունեցան իրազեկվելու այս հնարավորությունը։ Նրանք մասնակցեցին էկոլոգիական կրթության ոչ ֆորմալ դասընթաց-քննարկումների, ներհամայնքային արշավների, բնապահպանական խնդիրների վերհանման, լուծման ուղիներ փնտրելու և իրականացնելու բազմաբնույթ գործընթացների։

Ճամբարների կազմակերպման նպատակն էր.
— Ձևավորել էկոլոգիական գիտելիքներով և հմտություններով օժտված, խնդրով մտահոգ և լուծման ելքեր փնտրող երիտասարդություն։
— Ձեռնարկել բնապահպանական որևէ խնդրի լուծման և իրականացման մշակված քայլեր։
— Ստեղծել նոր ձևավորված ակտիվ, նախաձեռնող երիտասարդների խմբեր, որոնք կարող են դառնալ կայուն զարգացման երաշխավորներ իրենց համայնքներում։

Ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու համար Էկոլոգիական կրթության դասընթաց-քննարկումներն ընթացան նաև բնության գրկում՝ բնությանն ավելի մոտ լինելու և աչքի առջև առկա խնդիրներն ունենալու համար։

Հիշեցնում ենք, որ բնապահպանական ճամբարների իրականացումը հնարավոր է դարձել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի երկարամյա գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։

Պատասխանել