ԱՅՍ ՊԱՀԻՆ «ՍԻՐԱՆՈՒՅՇ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Վրաստանից և Վայոց ձորի մարզից ակտիվ երիտասարդները մասնակցում են «Համայնքային զարգացում» ՀԿ-ի և Foundation Lazarus վրացական կազմակերպության կողմից կազմակերպված երիտասարդական ամառային ճամբարին։

Ճամբարային օրերը հագեցած են երկու երկրների մշակութային առանձնահատկությունների բացահայտմամբ, ակտիվ զրույցներով և ինտելեկտուալ քննարկումներով, բազմապիսի խաղերով և սեմինարներով։
Երիտասարդների առօրյայի մաս են կազմում նաև երաժշտական երեկույթները, էքսկուրսիաները՝ մարզի տեսարժան վայրերում։

Այս և նախորդ տարիներին կազմակերպված այսօրինակ ճամբարների նպատակն է ամրապնդել հայ-վրացական բարեկամությունը, ինչպես նաև խաղաղասիրական վարքագիծը զարգացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում ապրող երիտասարդների շրջանում։

Հիշեցնում ենք, որ ճամբարային այս ծրագիրն իրականացվում է  շվեյցարական HEKS/EPER կազմակերպության օժանդակությամբ՝ «Երիտասարդները հանուն խաղաղության Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։
Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ճամբարի լիդերները վերապատրաստվում էին Վրաստանում։

Պատասխանել