ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՑ 28-Ը «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ/ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ծրագրի նպատակն էր վերականգնել 0-18 տարեկան երեխաների և դեռահասների ֆիզիկական, հոգեբանական և մտավոր ուժերը, աջակցել ծնողների հոգեբանական վերականգնմանը, ինչպես նաև նպաստել համայնքներում նոր կապերի ստեղծմանը և նրանց ադապտացմանը։

Ինտեգրացիոն ծրագրի ավագ մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ հոգեբանների, թերապևտի և սոցիալական աշխատողի հետ զրույցի և ակտիվ քննարկումների միջոցով։

Հոգեբանական աջակցություն ստացան նաև ծրագրի կրտսեր մասնակիցները։ Ծրագրի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան ցուցադրել իրենց երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները՝ օգտագործելով նկարչական գործիքներ, ինչպես նաև խաղացին ակտիվ սպորտային, դիդակտիկ, մտածական-զարգացնող խաղեր և հնարավորություն ունեցան օգտվելու լողավազանից: Ինտեգրացիոն ծրագիրը հագեցած էր նաև մշակութային և երաժշտական երեկույթներով։

Ծրագրի ավարտին իրականացվեց կարիքների անհատական գնահատում, որը և օգնեց բացահայտել ծնողների և երեխաների խորքային կարիքները։ Ծնողները կիսվեցին իրենց տպավորություններով և նշեցին, որ այսպիսի միջավայրը, հյուրընկալության պայմանները և նոր ծանոթությունները նպաստեցին իրենց և իրենց երեխաների սոցիալականացմանը։

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ L’Œuvre d’Orient ֆրանսիական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, իսկ մենք հանձնառու ենք ապահովելու այս կենսական նախաձեռնության շարունակականությունը:

Պատասխանել