Այս անգամ «Համայնքային զարգացում» ՀԿ-ն իր ճամբարային ծրագրում ընդգրկեց Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերից տեղացի և Արցախից տեղահանված ավելի քան 300 երիտասարդների։
Ճամբարների ընթացքում երիտասարդները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային միջոցառումների, երաժշտական երեկույթների, 21-րդ դարի կյանքի հմտությունների զարգացման դասընթացների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների և ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։
Յուրաքանչյուր փուլի ավարտին ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան կազմակերպելու ավարտական միջոցառում, որի ժամանակ հանդես եկան ազգային երգ ու պարով, երաժշտական կատարումներով։
Փակման միջոցառումներին ներկա գտնվեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը, մարզպետարանի ներկայացուցիչներ, հյուրեր, «Համայնքային զարգացում» ՀԿ-ի աշխատակազմը, ծնողներ և նախկին ճամբարականներ։
Ճամբարները հնարավորություն տվեցին երիտասարդներին ձեռք բերել հարատև բարեկամություն և արժեքավոր գիտելիքներ։ Դե իսկ տուն վերադառնալուն պես նրանք իրենց հետ տարան ճամբարների ընթացքում ձեռք բերած հմտություններն ու պատկերացումները՝ պատրաստ լինելով դրական ներդրում ունենալ իրենց համայնքներում:
Հիշեցնենք, որ ճամբարների շարքը իրականացվեց սույն թվականի հունիսի 3-ից մինչև հուլիսի 28-ը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ և Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և ԱՄՆ կառավարություների աջակցությամբ։
Պատասխանել