Ծրագիրը բաժանված էր երկու փուլի. Կարիերայի պլանավորում և պրոֆեսիոնալ վարսահարդարման դասընթաց։
Ծրագրի առաջին փուլը կենտրոնացված էր մասնակիցներին ծանոթացնելու կարիերայի պլանավորման հիմնական սկզբունքներին և գործիքներին։ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) դասախոս Սերոբ Խաչատրյանի փորձագիտական ղեկավարությամբ մասնակիցները ուսումնասիրեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են.
— Աշխատաշուկայի հիմնախնդիրները և աշխատաշուկայի ներկայիս դինամիկան։
— CV-ի և ուղեկցող նամակի պատրաստում. արդյունավետ ռեզյումեներ և ուղեկցող նամակներ ստեղծելու ընթացակարգերը։
Ծրագրի երկրորդ փուլը նվիրված էր վարսահարդարման գործնական ուսուցմանը։ Այս անգամ դասընթացը վարում էր ՀԿ-ի ինտեգրացիոն ծրագրի շահառու Նելլի Հարությունյանը, ով ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով տեղափոխվել է Վայոց ձորի մարզ և բնակություն հաստատել այստեղ։
Այս փուլի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր հմտություններ՝ ուսումնասիրելով
— Սանրվածքներ և ոճավորում, ինչպես նաև դրանց մեթոդները։
— Ներկերի հետ աշխատանքը, մազերի ներկման գործընթացն ու տեխնիկան:
Պատասխանել