«ՏՈԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ՝ 18-25 ՏԱՐԵԿԱՆ ԱՐՑԱԽՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Հայտարարություններ | 0
Սույն թվականի օգոստոսի 8-15-ը «Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական AGGA կազմակերպության հետ համագործակցությամբ կազմակերպում է ամառային դպրոց արցախցի երիտասարդ ուսանողների համար։

Ծրագրի շրջանակում արցախահայ 30 ուսանողներ հնարավորություն կունենան տեղացի ուսանողների հետ մասնակցելու ութօրյա ամառային դպրոցի ծրագրին, որը կազմված է ինտերակտիվ քննարկումների, տարբեր ոլորտներից հրավիրյալ խոսնակների հետ հանդիպումների, դերային խաղերի, արշավների և ֆիլմի դիտումների շարքից։

Ծրագրին կարող են դիմել Արցախից տեղահանված և ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Արարատի մարզերում և Երևանում բնակություն հաստատած ուսանողները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 2-ն է։

Ուշադրություն

Ծրագրի մասնակցությունն անվճար է։
Իսկ դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ 

Պատասխանել