«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ԴԱՆԻԱԿԱՆ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՔ» ՀԿ-Ի ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՆՍԻՎ ԴԱՍԸՆԹԱՑ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Դասընթացը համախմբեց շուրջ 20 Արցախից տեղահանված և տեղացի հայրենակիցների։ Դասընթացի պլանը մանրակրկիտ մշակված էր Laki Dessert Art Studio-ի հիմնադիր Լիկա Մեսրոպյանի կողմից։
Ծրագրի նպատակն էր նպաստել մասնակիցների մասնագիտական որակների բարձրացմանը և նրանց հմտությունների զարգացմանը։
Ինտենսիվ դասընթացի ընթացքում ծրագրին միացավ ֆրանսահայ փորձառու հրուշակագործ Կարեն Աշուղաթոյանը, որը մասնակիցներին ներկայացրեց մի շարք բաղադրատոմսեր և կիսվեց մասնագիտական որոշ գաղտնիքներով։
Ծրագրի ընթացքում տեղի ունեցավ խաղարկություն, որի արդյունքում արցախահայ մասնակիցներ Ալինա Մկրտչյանը և Մարա Մնացականյանը հնարավորություն ունեցան անվճար մասնակցելու շոկոլադագործության առցանց դասընթացների Laki Dessert Art Studio-ում, իսկ մասնակիցներից յուրաքանչյուրին շնորհվեց մասնակցության վկայական։
Ելույթի խոսքով հանդես եկան Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը և ծրագրի ղեկավար Տաթև Հարությունյանը՝ անդրադառնալով նմանօրինակ ծրագրերի կարևորությանը և ձեռք բերված գիտելիքների կիրառման անհրաժեշտությանը։ Տաթև Հարությունյանն անդրադարձավ նաև ծրագրի շարունակականությանը՝ հետագայում անհրաժեշտ գործիքների տրամադրմանը և այդպիսով զբաղվածության ապահովմանը։
Շնորհակալություն ենք հայտնում Լիկա Մեսրոպյանին և իր թիմին՝ իրենց նվիրումի և մասնագիտական բարձր որակների համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ իրենց ներգրավվածության համար, լիահույս ենք, որ այս դասընթացը լինելու է նրանց մասնագիտական նվաճումների հիմքը։

Պատասխանել