ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ YOUTH EXCHANGES WITHOUT BORDERS ՀԿ-Ի ՀԵՏ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հուլիսի 13-ին «Համայնքային զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց շվեյցարական Youth Exchanges without Borders ՀԿ-ի ներկայացուցիչներ՝ նախագահ Stefan Rüegsegger-ին և Joris Schneiter-ին։

Այցելության նպատակն էր պլանավորել 2024 թվականի օգոստոսի 10-ից 17-ը Վայոց ձորի մարզի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում կայանալիք հայ-շվեյցարական երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացակարգը։
Այցելության ընթացքում գործընկեր կազմակերպությունների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հիշեցնենք, որ 2016 թվականից ի վեր գործընկեր կազմակերպություններն իրականացրել են երիտասարդական փոխանակման մի շարք ծրագրեր՝ ՀՀ-ից Շվեյցարիա և հակառակը։

Պատասխանել