ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՎԵՑ ԽՈՀԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն «Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիա»-ի հետ համագործակցությամբ կազմակերպեց խոհարարների վերապատրաստման դասընթաց` Արցախից բռնի տեղահանված և տեղացի անձանց մասնակցությամբ։
Մեկշաբաթյա վերապատրաստման ընթացքում խոհարարները հնարավորություն ունեցան մասնակցելու և՛ տեսական, և՛ գործնական դասընթացների։
Ծրագրի իրականացման նպատակն էր մասնակիցներին դարձնել ավելի մրցունակ և պատրաստել նրանց որպես հմուտ մասնագետներ։
Ծրագրի ընթացքում խոհարարները Սեդրակ Մամուլյանի և նրա օգնական Աննա Մաթևոսյանի օգնությամբ պատրաստեցին ազգային խոհանոցի տարաբնույթ կերակրատեսակներ` այդպիսով հարստացնելով իրենց մասնագիտական հմտությունները։
Հիշեցնում ենք, որ ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ դանիական «Առաքելություն Արևելք» ՀԿ-ի ֆինանսական աջակցությամբ։

Պատասխանել