2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-12-Ը ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 13-23-Ը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՓՈՒԼԵՐԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային միջոցառումների, երաժշտական երեկույթների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների, 21-րդ դարի կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացների և ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։

Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին երեխաների կողմից կազմակերպվեց ամառային ճամբարի ավարտն ազդարարող միջոցառումներ, որոնք ուղեկցվեցին ողջույնի և երախտիքի խոսքով, երաժշտական կատարումներով և ազգային պարերով։

Հիշեցնում ենք, որ ճամբարներն իրականացվում են UNICEF Armenia — Յունիսեֆ Հայաստան-ի հետ համագործակցությամբ՝ Վայոց ձորի մարզի, Սյունիքի Սիսիան համայնքի, Գեղարքունիքի Մարտունի համայնքի, Արարատի Արտաշատ համայնքի տեղացի և Արցախից տեղահանված դեռահասների մասնակցությամբ։

Պատասխանել