Ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային միջոցառումների, երաժշտական երեկույթների, տարբեր թեմաներով սեմինար-քննարկումների, 21-րդ դարի կյանքի հմտությունների զարգացման վերաբերյալ դասընթացների և ավանդույթ դարձած խարույկի միջոցառմանը։
Յուրաքանչյուր շրջափուլի ավարտին երեխաների կողմից կազմակերպվեց ամառային ճամբարի ավարտն ազդարարող միջոցառումներ, որոնք ուղեկցվեցին ողջույնի և երախտիքի խոսքով, երաժշտական կատարումներով և ազգային պարերով։
Հիշեցնում ենք, որ ճամբարներն իրականացվում են UNICEF Armenia — Յունիսեֆ Հայաստան-ի հետ համագործակցությամբ՝ Վայոց ձորի մարզի, Սյունիքի Սիսիան համայնքի, Գեղարքունիքի Մարտունի համայնքի, Արարատի Արտաշատ համայնքի տեղացի և Արցախից տեղահանված դեռահասների մասնակցությամբ։
Պատասխանել