ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Հրատարակված Հայտարարություններ | 0

«Համայնքային զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ` իր «Գյուղական համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի` «Արևային էներգիան որպես վերականգնվող և էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր» բաղադրիչի շրջանակում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ Վայոց ձորի մարզում։

Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու ՓՄՁ-ների, կրթական հաստատությունների ներգրավվմանը՝ ի նպաստ շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության՝ արևային վահանակների տեղադրման միջոցով:

Ենթադրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել․
— Կրթական հաստատությունները՝ քոլեջ, վարժարան, համալսարան, սահմանապահ/սահմանամերձ համայնքների մանկապարտեզներ, դպրոցներ։
— Փոքր և միջին բիզնեսները՝ նվազագույնը մեկ տարվա գործունեություն ծավալող։

Ենթադրամաշնորհային հայտի լրացման կարգին և անհրաժեշտ բոլոր տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով․

Մանրամասներ

Դիմում-հայտ

Բյուջե

Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, պետք է ուղարկել [email protected] էլ-հասցեին։

 

Պատասխանել