Հայտարարության սույն տեքստը հաստատված է գնահատող հանձնաժողովի
2024 թվականի «մայիսի» «20» «01» որոշմամբ
Ընթացակարգի ծածկագիրը` ՀԶՀԿԱՊՁԲ 24/01
Պատվիրատուն` «Համայնքային զարգացում» ՀԿ-ն, որը գտնվում է Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, Մոմիկի 5 հասցեում, Յունիսեֆի հետ համագործակցությամբ «Հզորացման, ճկունության զարգացման և հոգեբանական աջակցության տրամադրում հետպատերազմյան սթրեսի և տեղահանման ենթարկված դեռահասներին» ծրագրի շրջանակում հայտարարում է սննդամթերքի ձեռքբերման մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել սննդամթերքի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի [email protected] էլ. հասցեին մինչև 27.05.2024 թվականի՝ ժամը 1400-ը:
Անհրաժեշտ սննդամթերքի ցանկ՝
Սննդի գնհարցման թերթիկ՝
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել «Համայնքային զարգացում» ՀԿ-ի նախագահ` Ա. Սմբատյանին:
Հեռախոս՝ 077 432 888
Էլ. փոստ՝ [email protected]
Պատասխանել