Ամեն տարի Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում ՀԿ-ն կազմակերպում է ավանդական դարձած ամառային ճամբարներ մարզի 15-17 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Իսկ այս տարի ճամբարը նախատեսվում է հայ և վրացի մասնակիցների համար։
Ամառային ճամբարը հնարավորություն է տալիս մասնակիցներին ունենալ հիշարժան հանգիստ,
ձեռք բերել նոր ընկերներ, ձևավորել նոր հմտություններ, ստեղծագործական միտք և թիմում
աշխատելու կարողություն։
Ճամբարում մասնակիցների հետ աշխատելու են լիդերներ, որոնք մինչ ճամբարը կանցնեն
վերապատրաստման փուլ։ Որպես լիդերներ ճամբարում կներգրավվեն 19-35 տարեկան
երիտասարդները։
Ընտրված երիտասարդները մինչ ճամբարը, հունիսի 14-20-ը, պետք է մասնակցեն «Լիդերութուն
և ֆասիլիտացիա» թեմայով մեկշաբաթյա դասընթաց-վերապատրաստմանը, որը տեղի կունենա
Վրաստանում։
Ծրագիրը հոգում է ծրագրային բոլոր ծախսերը՝ այդ թվում մասնակիցների ճանապարհածախս, սնունդ և կացարան։
Ճամբարի աշխատանքային լեզուն ռուսերենն է, իսկ ծրագրին դիմելու վերջնաժամկետը՝ սույն
թվականի ապրիլի 20-ը։
Ուստի, սիրելի երիտասարդներ, շտապե՜ք դիմել։
Լիդերների պահանջվող հմտություններին և ծրագրի բոլոր մանրամասներին ծանոթանալու համար
անցեք հետևյալ հղմամբ՝
Իսկ գրանցվելու համար՝ https://forms.gle/Ug4cW5siWSv8RaSU9
Պատասխանել