«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԿ-Ն ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ԳՏԱԾ ԱՐՑԱԽՑԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի մարտի 28-ից մինչև 31-ը «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ն իրականացնում է առաջին ինտեգրացիոն հավաքը՝ ՀԿ-ի «Աջակցություն սահմանամերձ գյուղերի սոցիալապես խոցելի խմբերին և տեղահանվածներին» ծրագրի շրջանակում՝ «Լուսի Տուր» հյուրանոցային հանգստավայրում։

Ինտեգրացիոն ծրագրի մասնակիցները Արցախից բռնի տեղահանված և Վայոց ձորի մարզում ապաստան գտած 15 արցախահայ ընտանիքներն են՝ շուրջ 63 հոգի՝ այդ թվում բազմազավակ ընտանիքներ, երեխաներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ և տարեցներ։

Օրակարգի առաջին հատվածում ծրագրի ավագ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, ճանաչել միմյանց և ադապտացվել միջավայրին։

Իսկ ծրագրի կրտսեր մասնակիցները հասցրին ցուցադրել իրենց երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները՝ օգտագործելով տարբեր խաղեր և նկարչական գործիքներ, ինչպես նաև մասնակցեցին իրենց համար կազմակերպված երաժշտական միջոցառմանը, որն ապահովվեց ՀԿ-ի ինտեգրացիոն ծրագրի շահառու, Ուկրաինայից տեղահանված և Հայաստանում ապաստանած Ռոստիսլավ Իվանչենկոյի կողմից։

Ծրագրի շարունակությունը ներառում է նաև հոգեբանական աջակցություն, հանդիպումներ սոցիալական աշխատողների հետ, որոնց մասին ևս կտրամադրվեն ընդհանուր տեղեկություններ։

Պատասխանել