ՃԱՄԲԱՐՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ ԳՏԱԾ ԱՐՑԱԽՑԻ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՄԲ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԳԱԼԻՔ ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԵՐԻՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2023 թվականի դեկտեմբերի 28-ին թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում թևածում էր տոնական բարձր տրամադրությունը։


Արցախցի փոքրիկների ամանորյա միջոցառումը հագեցած էր երգ ու պարով և բանաստեղծություններով։

Ամանորյա տոնական միջոցառմանը ներկա էին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախագահ Անի Սմբատյանը, «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ներկայացուցիչներ և ծրագրի պատասխանատուներ Անի Ղազարյանը և Սերլի Մանուելը, Եղեգիս համայնքի տարբեր բնակավայրերում և ճամբարում ապաստան գտած արցախցի ընտանիքներն ու իրենց երեխաները, ՀԿ-ի աշխատակիցները։

«Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տրամադրեց ամանորյա նվերներ միջոցառման մասնակից և ներկա շուրջ 51 երեխաների՝ այդպիսով բարձրացնելով երեխաների ոգևորվածությունը գալիք տոների առթիվ։

Ինչպես նաև շնորհավորական խոսքով և ուղերձով ելույթ ունեցան Անի Սմբատյանը և Սերլի Մանուելը` փոխանցելով կազմակերպությունների ողջ անձնակազմի ամանորյա շնորհավորանքն ուղղված արցախահայ մեր հայրենակիցներին։

Պատասխանել