ՃԱՄԲԱՐՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԷՐ ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Դեկտեմբերի 18-ին Վայոց ձորի թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում շնորհիվ շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպության աջակցության տեղի ունեցավ հեքիաթային միջոցառում արցախահայ մեր երեխաների մասնակցությամբ։

Օրեր շարունակ ճամբարի փոքրիկ բնակիչները, դպրոցական երեխաները պատրաստվել էին հեքիաթային բեմադրությունների։

Երեխաները ներկայացրին սիրված հեքիաթներ, որոնք ուրախություն և խինդ պարգևեցին ներկա հյուրերին։

Այս անգամ հյուրերի շարքում էին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները, Եղեգիս բնակավայրի դպրոցի տնօրեն Նելլի Հարությունյանը, Հերմոն բնակավայրի դպրոցի տնօրեն Նաիրա Մնացականյանը, Եղեգիս և Հերմոն բնակավայրերի դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ և համայնքի բնակիչներ։

Երեխաների ոգևորվածությունն ու ժպիտները ևս մեկ անգամ փաստեցին այս ծրագրի իրականացման կարևորությունը, որը նպատակ ունի ինտեգրել նրանց նոր միջավայրին և առավել մտերմացնել նոր ընկերների հետ։

Ծրագիրը կկրի շարունակական բնույթ և շարունակականությունը կապահովի «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի երկարամյա գործընկեր շվեյցարական ՀԵԿՍ-ԷՊԷՌ կազմակերպությունը, այդպիսով խթանելով տեղացի և արցախահայ երեխաների ինտեգրման գործընթացին։

Պատասխանել