«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործունեության 28 տարիների ընթացքում առաջնահերթ են եղել սահմանապահ և սահմանամերձ բնակավայրերին ուղղված աջակցության ծրագրերը։
Ծրագրի շրջանակում իրականացվեց նաև Զառիթափ համայնքի առողջության առաջնային կենտրոնի բուժանձնակազմի վերապատրաստում, որն անցկացրեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ինտեգրացիոն ծրագրի շահառու թերապևտ Գայանե Գրիգորյանը։
Դեկտեմբերի 8-ին կազմակերպվեց ծրագրի ավարտն ազդարարող միջոցառում, որին ներկա էին խոշորացված Վայք համայնքի քաղաքապետ Մխիթար Մաթևոսյանը, Խնձորուտ բնակավայրի վարչական շրջանի ղեկավար Հունան Օհանյանը, Զառիթափ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոն ՊՈԱԿ-ի պատասխանատու, ընտանեկան բժիշկ և մանկաբույժ Էմմա Հանիսյանը, Զառիթափ համայնքի առողջության կենտրոնի ավագ բուժքույր Թամարա Ավագյանը, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ներկայացուցիչները, Խնձորուտ բանակավայրի դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը, բուժկետի աշխատակիցները, համայնքի բնակիչները և զինվորականներ։
Կազմակերպված միջոցառման մեկնարկին ներկա հյուրերը ծանոթացան ծրագրին և ծրագրի շրջանակում ձեռք բերված բժշկական սարքավորումներին, պարագաներին և գույքին, որից հետո Խնձորուտ բնակավայրի դպրոցականները՝ «Սալմաստ» պարային համույթի սաները հանդես եկան ազգագրական պարերի ներկայացմամբ։
Միջոցառման ավարտին Վայքի քաղաքապետ Մ․ Մաթևոսյանը և վարչական շրջանի ղեկավար Հ․ Օհանյանը հանդես եկան շնորհակալական խոսքով և կարևորեցին նմանատիպ ծրագրերի իրականացումը հատկապես սահմանապահ Խնձորուտ բնակավայրում։
Պատասխանել