«Դու մենակ չես» ՀԿ-ի միջոցով` «Արևային առողջություն. հզորացնելով հիվանդանոցները կայուն ապագայի համար» ծրագրի շրջանակում ձեռք բերվեցին և Եղեգնաձորի բժշկական կենտրոնում տեղադրվեցին բազմաֆունկցիոնալ էլեկտրական ջեռուցման երկու կաթսաներ։
Այս ծրագրի շնորհիվ Եղեգնաձորի ԲԿ-ն հնարավորություն կունենա ամբողջապես անցնելու վերականգնվող էներգիայի օգտագործմանը:
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Պատասխանել