Ուրախ ենք տեղեկացնելու, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ստացված 74 հայտերից ընտրվել են և համայնքների, երիտասարդական նախաձեռնող խմբերի, դպրոցների, հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում են ենթադրամաշնորհային 23 ծրագրեր՝
- «Արփա» բնապահպանական հիմնադրամ, «Երիտասարդ դեսպանները հանուն կլիմայի պահպանման», Վայոց ձորի մարզ,
- Աշոտավանի միջնակարգ դպրոց, «Բարև արև», Սյունիքի մարզ,
- Գնդեվազի միջնակարգ դպրոց, «Արևային Գնդեվազ», Վայոց ձորի մարզ,
- Գորայքի միջնակարգ դպրոց, «Երիտասարդները հանուն կայուն ապագայի», Սյունիքի մարզ,
- «Գորիսի Երիտասարդական Կենտրոն» ՀԿ, «Պատանիներն ու երիտասարդները հանուն կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցման», Սյունիքի մարզ,
- «Դու մենակ չես» կանանց աջակցման ՀԿ, «Արևային առողջություն: Հզորացնելով հիվանդանոցները կայուն ապագայի համար», Վայոց ձորի մարզ,
- Ելփինի միջնակարգ դպրոց, «Տաք ձմեռ», Վայոց ձորի մարզ,
- Եղեգիսի համայնքապետարան, «Արտաբույնքի երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի», Վայոց ձորի մարզ,
- Եղեգնաձորի Հովհ. Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, «Էներգախնայողությունն ու գիտելիքահեն մոտեցումը կլիմայի փոփոխության հակազդման միջոց», Վայոց ձորի մարզ,
- Զառիթափի միջնակարգ դպրոց», «Չոր տերևների վերամշակման մշակույթի ձևավորում», Վայոց ձորի մարզ,
- «Էկո-երիտասարդություն» երիտասարդական, բնապահպանական, զբոսաշրջային ՀԿ, “NatureOn”, Սյունիքի մարզ,
- Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոց, «Երեխաները հանուն բնության պաշտպանության», Սյունիքի մարզ,
- Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոց, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրի պաշտպանության միջոց», Սյունիքի մարզ,
- «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Տեղեկացված և պատասխանատու», Սյունիքի մարզ,
- Շինուհայրի միջնակարգ դպրոց, «Արևի էներգիան՝ երիտասարդների զարգացման խթան», Սյունիքի մարզ,
- Ջերմուկի համայնքապետարան, «Կեչուտ բնակավայրում հակակարկտային կայանների տեղադրում», Վայոց ձորի մարզ,
- «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ, «Վրանային էկո ճամբար», Վայոց ձորի մարզ,
- Վայքի համայնքապետարան, «Զառիթափ բնակավայրի միջդաշտային ճանապարհների և արոտների բարեկարգում», Վայոց ձորի մարզ,
- Արենիի համայնքապետարան, «Արենի համայնքի Ելփին բնակավայրում խմելու ջրի ջրագծերի կառուցում», Վայոց ձորի մարզ,
- «Սըլուշն հաբ» համայնքային զարգացման ՀԿ, «Կենսակայուն վիզուալներ: Կամրջելով արվեստը և բնապահպանությունը», Վայոց ձորի մարզ,
- «Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ, «ԷԿՈ-ՄԵԴԻԱ դպրոց», Վայոց ձորի մարզ,
- «ՎԻՆՆԵԹ ԳՈՐԻՍ» Զարգացման հիմնադրամ, «Իրազեկ երիտասարդ, կանաչ համայնք», Սյունիքի մարզ,
- Տեղի համայնքապետարան, «Տեղ համայնքում աղբահանության վերազինում, աղբամանների ձեռքբերում», Սյունիքի մարզ:
Ավելի ուշ առանձին-առանձին կներկայացվեն ծրագրերը և դրանց իրականացման նպատակներն ու եղանակները:
Ենթադրամաշնորհները նպատակաուղղված են դեռահասների ու երիտասարդների համար ստեղծելու հնարավորություններ՝ մասնակցելու համայնքների զարգացմանը, դառնալու կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ, որն իր հերթին կբերի կլիմայի փոփոխության անբարենպաստ ու ծայրահեղ դրսևորումների նվազեցմանը։
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում հայտարարված ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից և իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Պատասխանել