Շարժական ատամնաբուժարանն արդեն մեկ շաբաթ շարունակ մատուցում է անվճար ատամնաբուժական ծառայություններ «Սիրանույշ» ճամբարում ապաստանած արցախցի փախստականներին։
Ճամբարում ատամնաբուժարանի աշխատանքներին աջակցում է «Հ. Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը` ապահովելով անհրաժեշտ սարքավորումներն ու դեղորայքը։
Կազմակերպությունը բարձր է գնահատում իր գործընկերների պատրաստակամությունը` արցախահայ մեր հայրենակիցներին աջակցելու գործում։
Հիշեցնենք, որ «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարան ծրագիրը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Վայոց ձորի թեմի երկարատև աշխատանքի ու Սփյուռքի բարերարների՝ ի դեմս Վիգեն Կարապետյանի ներդրումների արդյունքն է։
Պատասխանել