Այցի ընթացքում մեր գործընկերները հանդիպեցին «Սիրանույշ» ճամբարում ապաստանած արցախցիներին, ծանոթացան նրանց ապրելու պայմաններին և կարիքներին։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հյուրերին հյուրընկալեց նաև Հերմոնի հիմնական դպրոցը, որտեղ նրանք հանդիպեցին արցախահայ երեխաների հետ։ Գործընկերների այցելությունը շարունակվեց «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի շահառուների հետ հանդիպմամբ, ովքեր զբաղվում են մեղվաբուծությամբ և այգեգործությամբ։
ՀԵԿՍ/ԷՊԷՌ կազմակերպության ներկայացուցիչների այցը ավարտվեց հետագա օժանդակությունների մասին քննարկումներով, որին մասնակցեցին Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Մկրտչյանը և ՀԿ-ի աշխատակիցները։
Նշենք, որ ՀԵԿՍ/ԷՊԷՌ կազմակերպությունն արդեն իսկ ցուցաբերել է աջակցություն ճամբարում ապաստանած արցախցիներին։ Կազմակերպության օժանդակությամբ գնվել են արցախահայերի կեցությունն ապահովող զանազան իրեր, երեխաների համար հագուստ, գրենական պիտույքներ, ինչպես նաև կազմակերպությունը հոգացել է արցախահայ երեխաներին դպրոց տեղափոխող տրանսպորտի ծախսերը։
Պատասխանել