Այս պահին փախստականների հոսքը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում են նաև ճամբարում բնակեցված արցախահայերի կարիքները։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի վաղեմի գործընկերները, բարեկամները, անհատ և խումբ ընկերները մշտապես եղել են և շարունակում են մնալ ՀԿ-ի, արցախահայության և երեխաների կողքին։
Այսօր, այս օրհասական պահին այդ կարիքն էլ ավելի մեծ է, և նրանց կողքին լինելը` առաջնահերթություն։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին և կառույցներին այս շրջանում ցուցաբերած ամեն աջակցության և ամեն ներդրման համար։
Պատասխանել