«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

2023 թվականի սեպտեմբերի 19-ին հարավկովկասյան մեր տարածաշրջանում Ադրբեջանի կողմից սանձազերծած հերթական լայնածավալ հարձակումը Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների պատճառ հանդիսացավ։

Արցախի ողջ տարածքը, Ստեփանակերտը և մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվեցին ինտենսիվ և համատարած ռմբակոծման։

Անմիջապես սեպտեմբերի 19-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի ողջ անձնակազմը սկսեց պատրաստվել փախստականների ընդունմանը՝ թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում. սեպտեմբերի 26-ից սկսվեց արցախահայության ընդունման գործընթացը։

Այս պահի դրությամբ Հայաստան վերադարձած 100,000 և ավելի փախստականներից ճամբարում ապաստան են գտել շուրջ 200 արցախահայեր, որոնցից 60 և ավելին երեխաներ են։

Ճամբարում փախստականներին տրամադրվում է առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր իրերն ու ապրանքները։

«Սիրանույշ» ճամբարում ապաստան գտած երեխաները կամավորների և կազմակերպության աշխատակիցների ջանքերով փորձում են վերադառնալ իրենց առօրյա կյանքին, նրանց համար անմիջապես կազմակերպվում է նաև հոգեբանական առաջին օգնություն՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։

Պատասխանել