«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։
Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՈԼՈՐՏՆԵՐ/ԹԵՄԱՆԵՐ․
Ենթադրամաշնորհների համար ներկայացված առաջարկները պետք է ուղղված լինեն համայնքային մակարդակում կլիմայի փոփոխության հարմարվողականության գերակա լուծումներին՝ բացահայտելով տեղական կլիմայական ռիսկերը, այդպիսով նվազեցնելով համայնքի խոցելիությունը կլիմայի փոփոխության անբարենպաստ գործոնների ու ծայրահեղ դրսևորումների նկատմամբ, ստեղծելով հնարավորություններ համայնքային զարգացման համար (մանրամասն տես՝ Ենթադրամաշնորհային մրցույթի ուղեցույցում, ենթադրամաշնորհների տրման պայմաններ, 2-րդ կետ):
Ծրագրերը կարող են ներառել հետևյալ ոլորտները/թեմաները․
● Գյուղատնտեսություն
● Մարդու առողջություն
● Ջրային ռեսուրսներ
● Բնակավայրեր և ենթակառուցվածքներ
● Էներգետիկա
● Զբոսաշրջություն
● Էկոհամակարգեր
● Շրջակա միջավայրի պահպանություն
● Կրթություն
● Երիտասարդություն
● Մշակույթ և սպորտ
● Տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցություն
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ․
● Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս, Վայք և Ջերմուկ համայնքներ՝ ներառյալ նշված
համայնքների բնակավայրերը։
● Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Սիսիան, Մեղրի, Տեղ, Գորիս, Տաթև և Գորայք համայնքներ՝
ներառյալ նշված համայնքների բնակավայրերը։
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ․
Բաղադրիչ 1․ Համայնքապետարաններ
Բաղադրիչ 2․ ՀՈԱԿ/ ՊՈԱԿ, ՀԿ, հիմնադրամներ, գրանցված այլ ոչ առևտրային
կազմակերպություններ
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳ․
Ենթադրամաշնորհային մրցույթին դիմելու համար պետք է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել՝
● Հայտատուի գործունեության մասին համառոտ տվյալներ,
● Նախագծի հայտ,
● Նախագծի մանրամասն բյուջե:
Ենթադրամաշնորհային մրցույթի փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել ստորև
ներկայացված հղումներով․
●
●
●
●
●
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակները՝ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով պետք է ուղարկել [email protected] էլ-հասցեին։ Նամակի վերնագրում պետք է նշված լինի
հետևյալ տեղեկությունը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ենթադրամաշնորհի հայտ և
հայտատուի անունը:
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ ԵՎ ԲՅՈՒՋԵ․
• Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի 2023թ-ի սեպտեմբերի 15-ին։ Նախագծերի իրականացումը և
վերջնական հաշվետվության տրամադրման ժամանակը չի կարող գերազանցել 2 (երկու) ամիսը՝ մինչև
2023թ.-ի նոյեմբերի 15:
• Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր
ինսուն հազար դրամ) գումար։ Խրախուսվում է համայնքների և կազմակերպությունների կողմից ծրագրերի
համաֆինանսավորումը մինչև 10% չափով։ Համաֆինանսավորում կդիտարկվի ինչպես ֆինանսական,
այնպես էլ ոչ ֆինանսական ներդրումները։
ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023թ-ի սեպտեմբերի 5-ը՝ ժամը 18։00-ն է։
Ձեռագիր, ոչ ամբողջական կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:
ՀԱՐՑԵՐԻ, ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՊ ՀԱՍՏԱՏԵԼ ՄԵԶ ՀԵՏ․
— Ենթադրամաշնորհային մրցույթի պատասխանատու Արմինե Ասատրյան, [email protected],
093 22 01 06
— Մոնիտորինգի և որակի խորհրդատու Հայարփի Աղախանյան, [email protected],
093 89 28 33
Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տրամադրվող ենթադրամաշնորհային բաղադրիչն իրականացվում
է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ՝ «Երիտասարդները հանուն
բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում։
«Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման
գործակալության (ԱԶԳ) ֆինանսավորմամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի, տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների
հետ համագործակցությամբ։
Պատասխանել