2023 թվականի օգոստոսի 8-ին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն հյուրընկալեց Ատգեն Արմենյան Հիմնադրամի ներկայացուցիչ Ժոել Հալեպլիին։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործունեությանը, ընթացիկ և համագործակցությամբ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման օրակարգի առաջին հատվածում ՀԿ-ի աշխատակիցները հյուրին ներկայացրին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հիմնադրման պատմությունը, իրականացված և ընթացիկ իրականացվող ծրագրերը՝ այդ թվում սոցիալական, երիտասարդական, ինտեգրացիոն, գյուղատնտեսական և համայնքային ծրագրերը, մեղվաբուծության և անասնաբուծության ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի կողմից մարզում իրականացվող կրթական ծրագրերը, մարզեցիների համար կազմակերպվող անգլերեն դասընթացները, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի հետ համագործակցության եզրերը, ինչպես նաև «Մաշտոց Հրատարակչական Հիմնադրամ»-ի գործունեությունն ու արդեն իսկ թարգմանված գրքերը։
ՀԿ-ի աշխատակազմը և Ատգեն Արմենյան Հիմնադրամի ներկայացուցիչ Ժոել Հալեպլին այցելեցին նաև մի շարք ծրագրերի իրականացման վայրեր։ Նրանք այցելեցին «Մեղվաբուծության զարգացումը Վայոց ձորի մարզում» ծրագրի շահառուներին, անասնաբուծական ծրագրի շահառուներին, Աղասաֆի փորձացուցադրական այգի՝ ծանոթանալու այգու աշխատանքներին, ինչպես նաև չրանոց, սառնարանային տնտեսություն, Էդուարդ և Սյուզան Հալեպլիի անվան ավտոդպրոց, «Երիտասարդ ճարտարապետներ»-ի խմբակ, «Սիրանույշ» ճամբար, որտեղ իրականացվում են երիտասարդական բազմաթիվ ծագրեր։
Ժոել Հալեպլիի այցը «Սյունիք-Զարգացում» ՀԿ ընթացավ նաև էքսկուրսիաներով և ճանաչողական այցերով՝ Վայոց ձորի տեսարժան վայրերում։
Այցի ավարտին տեղի ունեցավ քննարկում Ժոել Հալեպլիի, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակազմի միջև։
Այցելության ողջ ընթացքում ներկա էին նաև «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի արտաքին խորհրդատուներ դոկտոր Ալմութ Շուլթհայսը և Բերնդ Շուլթհայսը (Գերմանիա):
Պատասխանել