«ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ-Ի ԱՄԵՆԱՄՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԵՆ

Հրատարակված Հայտարարություններ | 0

Ճամբարի լիդերնե՛ր, մենք փնտրում ենք ձեզ:

Արդեն 28 տարի՝ հիմնադրման օրվանից մինչ օրս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն Եղեգիսի կիրճում գտնվող թեմապատկան «Սիրանույշ» ճամբարում, երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբար, որը հնարավորություն է տալիս նրանց ունենալ հիշարժան հանգիստ, ձեռք բերել նոր ընկերներ, նոր հմտություններ, ձևավորել ստեղծագործական միտք և թիմում աշխատելու կարողություն։

15-17 տարեկան երեխաների հետ աշխատելու են լիդերներ, որոնք մինչ ճամբարը կանցնեն վերապատրաստում և կունենան նույնքան հիշարժան և գունավոր ամառ։

Լիդերների համար պահանջվող հմտություններն են.

  • Թիմային աշխատանքի և հաղորդակցության հմտություններ։
  • Աշխատանքը ժամանակին կատարելու և առաջնային խնդիրները լուծելու ունակություններ։
  • Կազմակերպչական կարողություններ։
  • Իսկ աշխատանքային փորձը այլ երիտասարդական ծրագրերում, ինչպես նաև օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։

Որպես լիդերներ ճամբարում կներգրավվեն 19-35 տարեկան երիտասարդները։

Ողջ մանրամասներին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղմամբ.

Իսկ այստեղ գրանցվե՛ք մինչև մայիսի 10-ը և դարձե՛ք ամառային ճամբարի ապագա լիդերներից մեկը.

https://forms.gle/yT4JtQXzqA9tbZiN9

Պատասխանել