Հետքովիդյան և հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանը` որպես զբոսաշրջային լավագույն ուղղություն, լի է բազմաթիվ մարտահրավերներով։ Իսկ սպասարկման ոլորտի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը համարվում է հենց զբոսաշրջությունը:
Տուրիզմի ամենօրյա զարգացմանը զուգընթաց մեծանում է թվային մարքեթինգին լիարժեք տիրապետելու գործոնը։
Իրավիճակից ելնելով «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպել է թվային մարքեթինգի եռամսյա դասընթացների շարք։
Դասընթացին մասնակցում են Վայոց ձորի մարզից 13 երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են մարքեթինգային գործիքներով, ունեն որոշ տեսական գիտելիքներ, ցանկանում են կատարելագործվել, ձեռք բերել նոր մասնագիտություն և տիրապետում են անգլերենի 3-րդ մակարդակին։
Եռամսյա ծրագիրը ներառում է հետևյալ թեմաները․
- Թվային մարքեթինգի հիմնական էությունը, գործառույթները,
- Գործիքակազմ՝ Influencer marketing, PR, Email Marketing, SEO, SMM,
- Գովազդ,
- Թիրախային խմբերի սահմանում,
- Հասարակ կայքերի պատրաստում,
- Ինչպես դարձնել կայքը գրավիչ որոնողական կայքերի համար,
- Ինչպես կապ հաստատել միջազգային և տեղի մեդիա/նորությունների կայքերի հետ և ստանալ անվճար գրառումներ,
- Ինչպես գտնել հաճախորդներ, գործընկերներ և աշխատել միջազգային շուկայում:
Որոշ թեմաներ արդեն իսկ ուսումնասիրվել են ծրագրի մասնակիցների կողմից։
Երիտասարդները հնարավորություն ունեն դասընթացներին մասնակցելու և՛ առցանց, և՛ լսարանային տարբերակներով։
Դասընթացներն իրականացվում են Թի-Սի-Էֆ ընկերության թվային գովազդների մասնագետ Արթուր Ասատրյանի կողմից։
Դասընթացների ընթացքում Թի-Սի-Էֆ ընկերության այլ աշխատակիցներ նույնպես կիսվում են իրենց հարուստ փորձով։
Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից՝ «Հաց աշխարհին» կազմակերպության ֆինանսավորմամբ։
Պատասխանել