Սույն թվականի փետրվարի 24-ին, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ), «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի, ինչպես նաև Վայոց ձորի և Արարատի մարզերում գործող «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ։
Հանդիպման նպատակն էր անդրադառնալ Արցախից, Ուկրաինայից և այլ վայրերից տեղահանված ընտանիքներին և նրանց ուղղված աջակցության և ինտեգրացիոն ծրագրերին, առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա նախագծերին։
Մասնակիցները քննարկեցին նաև թիրախային, կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծեր, և այդ համատեքստում, ՄԱԿ ՓԳՀ-ի առաքելությունն ու ռազմավարության ուղղությունները։
Հանդիպման ավարտին անդրադարձ եղավ ՄԱԿ ՓԳՀ-ի, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոնի միջև հետագա համագործակցության հնարավորություններին։
Պատասխանել