ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 15-ԺԱՄՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎՁՄ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Սույն թվականի հոկտեմբերի 22-ից սկսած «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն «Վայոց ձորի համայնքների
բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզպետարանի հետ
համագործակցությամբ իրականացնում է «Համակարգչային բազային գիտելիքներ» թեմայով
վերապատրաստման դասընթաց ՎՁՄ համայնքապետարանների աշխատակիցների մասնակցությամբ։
Վերապատրաստման շրջանակում աշխատակիցները հնարավորություն ունեն զինվել հետևյալ թեմաներին
առնչվող գիտելիքներով․
 Անհատական համակարգիչ, անվտանգության տեխնիկա:
 Ծանոթություն համակարգչի ընդհանուր կառուցվածքին:
 Microsoft Word տեքստային խմբագրիչ:
 Microsoft excel էլեկտրոնային աղյուսակ:
 Համացանց:
 Էլեկտրոնային փոստ:
 Նույնականացման քարտի ընթերցում:
 Մեդիա գրագիտություն։
Վերապատրաստումն անցկացվում է «Գիտելիք» համալսարանում՝ շաբաթ և կիրակի օրերին։
Նախատեսված է 15-ժամյա վերապատրաստման դասընթացներն ավարտել մինչև նոյեմբերի 20-ը։ Մինչ
այժմ աշխատակիցները մասնակցել են թվով վեց դասընթացների։
Վերապատրաստման դասընթացներն իրականացնում է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Վարդան
Մխիթարյանը։

Պատասխանել