ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ «ՍՅՈՒՆԻՔ-ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՏԵՂՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրերի պատվիրակ Միշել Փազումյանը, հիմնադրամի ղեկավար Րաֆֆի Հեքիմյանը, հիմնադրամի հայաստանյան տնօրեն Սուրեն Գևորգյանը և գյուղատնտես Կարինե Բարսեղյանը հյուրընկալվեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում։

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԿ-ի կողմից իրականացվող գյուղատնտեսական նշանակության ծրագրերին, անդրադառնալ հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում ընտանեկան հողագործության զարգացմանն ուղղված նոր ծրագրի քննարկմանն ու ՀԿ-ի ունեցած փորձի փոխանակմանը։

Հանդիպման ընթացքում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գյուղատնտեսական ծրագրերի պատասխանատու Նաիրա Հարությունյանը ներկայացրեց ՀԿ-ի կողմից իրականացվող Վայոց ձորի մարզում պտղաբուծության զարգացման, ոռոգման ջրագծերի, սառնարանային տնտեսության, չրանոցի, մարզում հիմնված փորձացուցադրական այգիների ստեղծման մասին, ներկայացվեց նաև Ատգեն Արմենյան Հիմնադրամի օժանդակությամբ մարզում հիմնված ինտենսիվ տնկարանը, որը հիմնվել է բարեգործական նպատակով և մարզի երիտասարդ այգեգործներին տրամադրում է անվճար բարձրորակ պտղատու տնկիներ։

Ծրագրերի ներկայացումից հետո ՀԿ-ի աշխատակիցները հյուրերին ուղեկցեցին ծանոթանալու չրանոցին, Աղասաֆի փորձացուցադրական այգու աշխատանքներին, որտեղ էլ հնչեցին աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր։

Լիահույս ենք, որ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի փոխանցած փորձը կօժանդակի Ֆրանսիայի հայկական հիմնադրամին՝ կյանքի կոչելու գյուղատնտեսական նշանակության տարատեսակ ծրագրեր ՀՀ մարզերում՝ չբացառելով նաև համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։

 

 

 

Պատասխանել