«Վայոց ձորի բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի հինգ երիտասարդներ՝ ի դեմս Ռաֆիկ Գասպարյանի, Աննա Գյուլնազարյանի, Կիմա Կիրակոսյանի, Ռոզա Հարությունյանի և Հայկուհի Գրիգորյանի, հնարավորություն ունեցան ձեռք բերել սոցիալական մեդիա մարքեթինգ և գրաֆիկ դիզայն մասնագիտությունների հմտություններ «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Երիտասարդների ընտրությունը պայմանավորված էր ոլորտում նրանց ունեցած տարրական գիտելիքներով և սկսնակությամբ։
Սոցիալական մեդիա մարքեթինգ դասընթացի ուսումնառության ընթացքում երիտասարդները ստացան այնպիսի առաջնային գիտելիքներ, ինչպիսիք են կոնտենտի մշակում, գովազդի ակտիվացում, էջերի ստեղծում և մեդիա հարթակի առաջխաղացում, գրաֆիկ դիզայն դասընթացի շրջանակում նրանք ձեռք բերեցին Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի տիրապետման հմտություններ։
Յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցները տեսական գիտելիքները զուգահեռում էին գործնական աշխատանքների կիրառմամբ։
Երկամսյա դասընթացների ավարտից հետո նրանք արժանացան իրենց մասնագիտությունները հավաստող փաստաթղթերի։
Դասընթացներն անցկացվեցին Անժելիկա Մաշուրյանի և Անի Մուրադյանի կողմից, ովքեր հիմնադրման օրվանից մինչ օրս դասավանդում են Դիջի Սքուլ կենտրոնում։
Ուրախ ենք տեղեկացնել, որ դասընթացների ավարտից հետո երիտասարդներից երեքն արդեն ունեն մշտական աշխատանք Վայոց ձորի մարզի աշխատաշուկայում։






