ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԵՎՍ ՄԵԿ ԾՐԱԳԻՐ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԻՐԵՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

Օգոստոսի 4-ից 7-ը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրեց ինտեգրացիոն ծրագիր Հերմոն բնակավայրում գտնվող «Լյուսի Տուր» հանգստավայրում։

Այս անգամ ինտեգրացիոն ծրագրին մասնակցեցին Ուկրաինայից Հայաստան տեղափոխված կանայք և իրենց երեխաները՝ 0-2 տարեկան ութ երեխա, 5-8 տարեկան տասը երեխա, 11-14 տարեկան յոթ երեխա։

Ինտեգրացիոն ծրագիրը մեկնարկեց ծանոթությամբ, այնուհետև մասնակիցների համար կազմակերպվեց դասընթացներ, որոնք վարում էին Ամերիկյան համալսարանի դասախոս, «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի անկախ փորձագետ Հարություն Հարությունյանը, հոգեբան Վիկտորյա Ազատյանը, ինչպես նաև ելույթով հանդես եկավ «Ուկրաինական ֆորում» ՀԿ-ի հիմնադիրներից Ելենա Շևչուկը։

Ծրագրի ընթացքում երեխաները «Ուկրաինայի ֆորում» ՀԿ-ի ուսուցչուհի-կամավոր Անաստասիա Յաստրեբովայի և կամավոր Աննա Մելցովայի հետ ցուցադրեցին իրենց երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները՝ օգտագործելով տարբեր նկարչական գործիքներ, քանդակեցին պլաստիլինե իրեր, խաղացին ակտիվ սպորտային խաղեր և հնարավորություն ունեցան օգտվելու լողավազանից:

Ծրագրին ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների Գործակալության (UNHCR) ներկայացուցիչներ ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը և UNHCR Armenia-ի գործընկեր Mission Armenia ՀԿ-ի թիմի ղեկավար Տատյանա Դաշյանը։ Այցելության ընթացքում նրանք կիսվեցին իրենց աշխատանքային փորձով, մասնակցեցին «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող ինտերակտիվ միջոցառումներին, զրուցեցին ծրագրի մասնակիցների հետ, ինչպես նաև օգտակար նվերներ բաժանեցին ուկրաինացի երեխաներին՝ ստեղծագործելու համար։

Միջոցառման ավարտին մայրերը կիսվեցին իրենց տպավորություններով և նշեցին, որ այս միջավայրը, հյուրընկալության պայմանները և նոր ծանոթությունները նպաստեցին իրենց և իրենց երեխաների սոցիալականացմանը։ Իսկ երեխաները ցանկություն հայտնեցին  կրկին մասնակցելու այսօրինակ ծրագրերին։

Ծրագրի ընթացքում ներկա գտնվեցին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Մկրտչյանը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցները։

Հիշեցում․ Բոլոր ծախսերը, ներառյալ մայրերի և երեխաների տեղափոխումը Երևանից «Լյուսի Տուր» հանգստավայր և հակառակը, սննդի և կեցության ծախսերն ամբողջությամբ հոգացել է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։

 

Պատասխանել