«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և «ՇԵՆ» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում անընդմեջ կազմակերպվում են գործնական դասընթացներ Վայոց ձորի մարզի ֆերմերների համար՝ փոխայցերի միջոցով։
2022 թվականի հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կազմակերպվեց փոխայցելություն «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի լիդեր-ֆերմերներ Հայկ և Տիգրան Հարությունյանների 3 հա ինտենսիվ-ժամանակակից տնկարանային տնտեսությունում (այգին ունի կարկտապաշտպանական ցանց, ոռոգման կաթիլային համակարգ)։
Վայոց ձորի 10-ը ֆերմերները փոխայցի ընթացքում ծանոթացան այգու աշխատանքներին, խնամքին, վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոցներին, նրանց միացան նաև Վարդենիսի, Մարտունու ֆերմերները։
Կազմակերպված փոխայցի ընթացքում մարզի 10-ը ֆերմերները նոր գիտելիքներ ստանալուց բացի հնարավորություն ունեցան ձեռք բերելու նաև փորձառություն խոշոր տնկարանային տնտեսություններում աշխատելու համար։
Այս անգամ ևս դասընթացը հաջողությամբ վարեց «ՇԵՆ» ԲՀԿ-ի գյուղատնտես Կարեն Գաբրիելյանը։
Պատասխանել