ՀՀ տնտեսության զարգացման և առաջխաղացման երաշխիքներից մեկը գյուղատնտեսությունն է իր բոլոր ենթաճյուղերով։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր գործունեության շրջանակում մշտապես առաջնային է համարել տնտեսության զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացումը՝ սկսելով Վայոց ձորի մարզի տնտեսությունից։
Ահա այդ պատճառով ՀԿ-ն իր «Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքի Աղասաֆի կոչվող հանդամասում հիմնել է փորձացուցադրական արևային կայան, որը հնարավորություն կտա աշխատանքային գործունեությունը կազմակերպել առավել արդյունավետ, նպաստել շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանությանը ու խնայողաբար օգտագործել էներգիան։
Կենտրոնի հիմնումը հեռանկարային ներդրում է մարզում։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն կազմակերպելու է նաև դասընթացներ արևային կայանի վերաբերյալ՝ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Հիշեցում. Ծրագիրն իրականացվում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի գործընկեր գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության օժանդակությամբ։
Պատասխանել