2021 թվականից ի վեր «Գիտելիք» համալսարանում գործող ավտոդպրոցը հնարավորություն է տալիս 17 և բարձր տարիքի անձանց պատրաստվել որպես հմուտ և ճանապարհային կանոններին տիրապետող վարորդներ։
Դասապրոցեսի ընթացքում նրանք հնարավորություն են ունենում սովորել ճանապարհային երթևեկության կանոնները և գործնականում կիրառել սեփական գիտելիքները։
Ուսուցման գործնական ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն, Ատգեն Արմենյան Հիմնադրամի հետ համագործակցությամբ, ի դեմս Թոնի Հալեպլի ընտանիքի, ավտոդպրոցին նվիրել է նոր ուսումնական ավտոմեքենա, որը համապատասխանում է գործնական դասերի բոլոր անհրաժեշտ պայմաններին։
Ավտոդպրոցում ուսանողները սովորում են վարել և՛ մեխանիկական, և՛ ավտոմատ կառավարման համակարգերով։
Ուսանողներից Անի Ասատրյանը, անդրադառնալով դպրոցի դերին և կարևորությանը, նշեց, որ որքան էլ ինքնուրույն փորձում են սովորել, միևնույն է՝ երթևեկության կանոններին մանրամասն ծանոթացնող և իրենց առաջնորդող պետք է լինի, իսկ ստացած գիտելիքները գործնականում կիրառելը ուսումնական հատուկ մեքենայով և դասախոսի օգնությամբ վարորդական ուսումնական գործընթացի կարևոր բաղադրիչներն են։
Մինչ այժմ դպրոցն ունեցել է 40 ուսանողներ։
Պատասխանել