Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որի միջոցով բնակչության մեծամասնությունը ստեղծում է ապրուստի միջոց։ Այդ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի առաջնահերթություններից են։ Հենց այդ նպատակով էլ ՀԿ-ն Ատգեն Արմենյան Հիմնադրամի հետ համագործակցությամբ սկսել է ծրագիր, որի շրջանակում տրամադրում է անասուններ արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և զոհված հայորդիների ընտանիքներին՝ հնարավորություն տալով ստեղծել կայուն եկամուտ և սնունդ։
Ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի տարբեր համայնքներից ընտրվել է հինգ շահառու ընտանիք։ Երեք ընտանիքի տրամադրվել է 6-ական գոճի և 4 ամսվա համար նախատեսված անասնակեր,իսկ երկու ընտանիքի՝ 2-ական կով։
«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իրականացրել և իրականացնում է աջակցության տարբեր ծրագրեր դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր անհատի և ընտանիքի համար։ Իսկ այս ծրագրի շրջանակում արդեն թվով տասը ընտանիք ձեռք է բերել զբաղվածություն անասնապահության միջոցով։
Պատասխանել