«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն իր երիտասարդական ծրագրերի շրջանակում 2022 թ․-ի մայիսի 27, 28, 29-ին կազմակերպում է երիտասարդական հավաք Վայոց ձորի և Ուկրաինայից, Ռուսաստանից ու Բելառուսից Հայաստան տեղափոխված երիտասարդների համար։
Հավաքի ընթացքում երիտասարդները կմասնակցեն հետևյալ ինտերակտիվ թեմաներով դասընթացներին.
- թիմային աշխատանք,
- արդյունավետ հաղորդակցություն,
- էմոցիոնալ ինտելեկտ,
- Սոցիալական մեդիա մարքեթինգ՝ կոնտենտի մշակում
Կկազմակերպվեն նաև.
- սպորտային խաղեր,
- մշակութային միջոցառումներ,
- էքսկուրսիաներ։
Հավաքի բոլոր ծախսերը՝ ներառյալ մասնակիցների տեղափոխումը Երևանից Եղեգնաձոր և հակառակը, սննդի, կացարանի ծախսերը ևս, կհոգա «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն։
Հավաքին մասնակցելու համար կարող եք ուղարկել ձեր CV-ին [email protected] էլ․ հասցեին՝ նպատակ դաշտում գրելով «Երիտասարդական հավաք» վերնագիրը կամ գրանցվել ստորև տեղադրված հղմամբ՝ https://bit.ly/3Kle2qV
Ծրագիրը տեղի կունենա Հերմոն բնակավայրում գտնվող Լուսի Տուր հանգստյան գոտում (https://www.facebook.com/LucyTour).
Պատասխանել