ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓՈԽԱՅՑԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» և «Շեն» ՀԿ-ների կողմից իրականացվող «Պտղաբուծության շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի ֆերմերների համար Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում կազմակերպվեց փոխայցելություն։

Ֆերմերներն այցելեցին Լևոն, Գուրգեն Մարտիրոսյանների և Արամ Խալաթյանի տնկարանային խոշոր տնտեսություններ, որտեղ գործնական աշխատանքների կիրառմամբ ծանոթացան․

  • տնկիների խնամքին և բուժմանը,
  • նոր տեսակների ստացմանը և բազմացմանը,
  • վնասատուների դեմ պայքարի հիմնական միջոցներին։

Կազմակերպված փոխայցի ընթացքում մարզի ինը ֆերմերներ գիտելիքներ ստանալուց զատ հնարավորություն ունեցան ձեռք բերել նաև փորձառություն խոշոր տնկարանային նտեսություններում աշխատելու համար։

Դասընթացը վարեց «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես Կարեն Գաբրիելյանը։

Պատասխանել