ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Հրատարակված Վերջին նորություններ | 0

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն առաջնահերթ է համարում Վայոց ձորի մարզում գյուղատնտեսական նշանակության ապրանքների արտադրության խթանումը։

«Վայոց ձորի համայնքների բնակչության կենսապայմանների բարելավում» ծրագրի շրջանակում «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն գերմանական «Հաց աշխարհին» կազմակերպության հետ համագործակցությամբ բարձրարժեք պանրի արտադրությամբ զբաղվող «ԵՐՓԻՆ» գյուղատնտեսական կոոպերատիվին տրամադրեց  հոմոգենիզատոր սարքավորում։

Սարքավորումը, որը գնվեց և տրամադրվեց իրենց առաջարկի համաձայն ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում,  հնարավորություն կտա ընկերությանն ապահովել առավել բարձր որակի արտադրանք, մեծացնել արտադրության տեսականին և ծավալը՝ պանրի տեսականի, թթվասեր, թան և մածուն։

Նաև, առանձնակի ուշադրությամբ և շնորհակալությամբ ուզում ենք ընդգծել, որ «ԵՐՓԻՆ» գյուղատնտեսական կոոպերատիվն աջակցում է «Երիտասարդական համախմբում» ՀԿ-ի և մանկապարտեզների գործունեությանը շնորհիվ իր արտադրանքի։

Պատասխանել