«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի և Atken Armenian Foundation-ի համագործակցությամբ ստեղծված երաժշտական կենտրոնը շարունակում է իր բնականոն աշխատանքը։
Կենտրոնի սաները ստանում են երաժշտական դաստիարակություն ազգային պարերի, վոկալի, ջութակի և դաշնամուրի ուսուցման միջոցով։
Խմբակներում ներգրաված են ինչպես Վայոց ձորի մարզի, այնպես էլ Արցախից վերադարձած ընտանիքների երեխաներ։
Հիշեցնենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է կանադահայ պրոֆեսոր Dora Sakayan-ի կողմից` իր 90-ամյակի կապակցությամբ կազմակերպած դրամահավաքի միջոցով «Հայ փոքրիկների մշակութակենտրոն դաստիարակության համար»։
Պատասխանել